Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Դեմքի խնամք

Պարզ ու արդյունավետ խնամքի միջոցներ.168.am

Պարզ ու արդյունավետ խնամքի միջոցներ.168.am

Naget.ru կայքը ներկայացրել է 10 պարզ, բայց արդյունավետ միջոց խնամքի համար։

1. Միջոց այտուցների դեմ։ 2 ճաշի գդալ աղը լուծեք 250 մլ ջրի մեջ։ Թրջեք դրանով սրբիչը և մոտավորապես10 րոպե դրեք դեմքին։ Այտուցվածությունը կանցնի, իսկ դեմքը թարմ տեսք կստանա։

2. Հաստ շուրթեր։ Շուրթերին յուղոտ քսուկ կամ լոսյոն քսեք։ Կարող եք օգտագործել նաև վազելին և ձիթապտղի յուղ։ Փափուկ ատամի խոզանակով 1 րոպե շարունակ մերսեք շուրթերը։

3. Փայլուն և խոնավ մաշկ։ Չոր մաշկի դեպքում դրան խոնավություն կարող եք հաղորդել հետևյալ միջոցի օգտագործմամբ։ Ձիթապտղի յուղով մերսեք մաշկը 7 րոպեի ընթացքում։ Լավագույն արդյունքի հասնելու համար կրկնեք սա յուրաքանչյուր 5-6 օրը մեկ անգամ։

4. Ցանից ազատվելու համար։ Վիճակը թեթևացնելու և մաշկը դիմահարդարման պատրաստելու համար կարող եք մեղր օգտագործել։ Դեմքը լվացեք, ապա մեղր քսեք և թողեք 15 րոպե։ Լվացեք տաք ջրով։ Իհարկե, ակնեն այս միջոցով հնարավոր չէ բուժել՝ առանց խնդրի պատճառը պարզելու։ Բայց արդյունքում՝ մաշկը պակաս գրգռված կլինի։

5. Անսպասելի բշտիկ։ Անսպասելի հայտնված բշտիկը կարելի է հեռացնել աչքերի կոսմետիկ կաթիլների միջոցով։ Մի քանի կաթիլով թրջեք բամբակը և 5 րոպե թողեք սառնարանում, ապա մի քանի րոպեով դրեք գրգռված հատվածի վրա։

6. Դիմահարդարումը մաքրելու համար։ Ձիթապտղի յուղը խառնեք հանքային կամ մաքուր ջրի հետ 1։3-ի հարաբերակցությամբ։ Այս միջոցը ոչ միայն կմաքրի դիմահարդարումը, այլև կսնուցի մաշկը։

7. Ներաճած մազեր։ 1 թեյի գդալ կերակրի սոդան խառնեք նույն քանակով վարսակի փաթիլների և 1 ճաշի գդալ ջրի հետ։ Խառնեք, քսեք խնդրահարույց հատվածներին լոգանք ընդունելու ընթացքում։

8. Ազատվեք աչքերի տակ հայտնվող պարկերից։ 1 թեյի գդալ կերակրի սոդայի վրա ջուր կամ թեյ ավելացրեք։ Լավ խառնեք, թրջեք բամբակով և դրեք պարկերի վրա 10-15 րոպե։ Ապա լվացեք տաք ջրով, խոնավեցնող կրեմ քսեք։

9. Փայլուն վարսեր։ Դիմակ պատրաստելու համար հարկավոր է 1 բանան, 1 ճաշի գդալ մեղր և կես բաժակ գարեջուր։ Լավ խառնեք բոլոր բաղադրիչները, մինչև միասեռ խյուս ստանաք։ Քսեք վարսերին, թողեք 1-2 ժամ, ապա լվացեք։ Դիմակն օգտագործեք շաբաթվա ընթացքում 1 անգամ։

10. Երկար թարթիչներ։ Կես բաժակ կոկոսի յուղը խառնեք 3 կաթիլ լավանդայի յուղի հետ։ Քսեք թարթիչների ամբողջ երկարությամբ քնելուց առաջ՝ շաբաթվա ընթացքում 3 անգամ։

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ